Երկրորդ նախագահի գրասենյակը կոչ է անում
Դարձյալ երեքշաբթի է եւ տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստ։ Արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօրվա նիստին եւ արդյո՞ք սպասվում է աջակիցների ակցիա՝ դատարանի դիմաց։
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։
«Այո, Նախագահը մասնակցելու է նիստին, սակայն, մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին եւ թիմակիցներին դատարանի շենքի դիմաց բողոքի միջոցառում չանցկացնել։ Կարծում եմ, այդ դատավարության ֆարս լինելը վաղուց ապացուցված փաստ է, եւ պետք չէ այս ցուրտ եղանակին վտանգել առողջությունը՝ դա եւս մեկ անգամ արձանագրելու համար»։
Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 22-ի դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանն ինքը դատարանի բակում հավաքված աջակիցներին դիմեց՝ ասելով․ «Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա եւ՛ ուժ է հաղորդում, եւ՛ տոկունություն, բայց նաեւ պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականին երկար է տեւելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, եւ չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արեւի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարեւոր գործերով»։
Ավելին՝ այստեղ