Քաղաքացիներին թույլ չեն տալիս մեկնել ՌԴ, թեև բոլորն ունեն կորոնավիրուսի բացասական թեստը. Օդանավակայոնւմ լարված է
Փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող էին մեկնել ՌԴ, սակայն այսօր «Զվարթնոց» օդանակայանում բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում թռչել, խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի թեստի բացասական լինելը նշող կոդի առումով։
«Որոշում է եղել, որ գնում ես կկորոնավիրուսի թեստ ես տալիս, եթե բացասական է, նորմալ է, կոդ ես քաշում հեռախոսից վրա, էդ կոդով թռչում ես Մոսկվ: Հիմա եկել հասել ենք այստեղ, ժամը 12-ին քռիչքն է: Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում: Ասում է՝ մեզ կառավարությունը մեզ դրա համար չի զգուշացրել»,-ասաց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ 2 օր առաջ եկել է օդանավակայան, իրեն ասել են, որ եթե թեստի բացասական պատասխանն ունի, համապատասխան կոդն ունի, կարող է թռչել. «Ենթադրենք իրենց ասած հեռախոսից ես չունեմ, ոնց է օրենքը էդպես աշխատում: Տոմսն առել են 151 հազար դրամով:
Մեզ ասել են գնացեք թեստ տվեք, մենք թեստը տվել ենք, եղել է բացասական: Ասել են, կթռչեք, խնդիր չունեք, գնացեք այս շտիխ կոդը դրեք: Կոդը բոլորինս դրած է, բայց այդ կոդը չի նկարում»:
Մեկ ուրիշն էլ ասաց. «Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, ո՞վ է տալու։ Դե թող իմ տոմսի փողը տան, ես գնամ։ Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»:
Ավելին՝ այստեղ