Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, թե ինչ տեղեկություն է եղել Շուշիի մասին նոյեմբերի 8-ին
Նոյեմբերի 8-ի երեկոյան, երբ ես Պետրոսի մոտ էի, ՊՆ-ից տեղեկություն կար, որ մենք Շուշին լրիվ գրեթե մաքրում ենք: Սպասում էինք, որ 9-ի առավոտյան լրիվ մաքրած կլինենք, բայց տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Այս մասին լրագրողի հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Շուշիի անկման մասին:
Հարցին՝ ինչո՞ւ ինքը չհայտնեց Շուշիի անկման մասին, Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ օրն իրոք առողջական խնդիրներ է ունեցել, կասկածողները կարող են դիմել Առողջապահության նախարարությանը:
Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ ամեն ինչ վերլուծելու անհրաժեշտություն կա, պետք է հասկանալ, թե ի վերջո ովքեր են կռվել մեր դեմ .«Ես պատերազմի ընթացքում էլ էի ասում, որ մեր դեմ կռվում է նաև Թորքիան: Անգամ ես եմ միայն պատերազմից հետո հասկացել, թե ինչ ծավալով է Թուրքիան օգնել Ադրբեջանին, ինչքան մեծ է այն եղել, ինչքան նոր տեխնոլոգիաներ է Թուրքիան կիրառել:
Շարունակությունը՝ այստեղ