Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հայաստանում փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167088 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 649993 վերջին մեկ օրում` 1473 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5435 պացիենտ. մեկ օրում նվազել է 223-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 157800 անձ` վերջին մեկ օրում 281 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3084 է:
Ավելին՝ այստեղ