Վաշինգտոնը Մոսկվային և Անկարային կոչ է արել անհապաղ դուրս հանել զորքերը
Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Անկարային անհապաղ դուրս հանել զորքերը Լիբիայից, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: ԱՄՆ կոչ է անում դուրս բերել Լիբիայից նաև վարձկաններին և ռազմական ինստրուկտորներին, որոնք ֆինանսավորվել և տեղակայվել են Լիբիայում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ 2020թ հոկտեմբերի 23-ին ստորագրվել է զինադադարի պայմանագիր, որի համաձայն 90 օրերի ընթացքում Լիբիայից պետք է դուրս բերվեին բոլոր վարձկանները և արտաքին ուժերը, և այդ ժամկետը լրացել է 2021թ հունվարի 23-ին:
Ավելին՝ այստեղ