Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Փաշինյանի թիրախում ես եմ, քանի որ խանգարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց բարեկամական հարաբերություններին․ Նաիրա Զոհրաբյան

Երեկ մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել էր գրեթե ողջ կազմով: Սակայն ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը նիստին մասնակցեցին առցանց տարբերակով: Այդ հանգամանքը համացանցում քննարկումների մեծ ալիք բարձրացրեց, որոշները սկսեցին մտածել, թե նրանց այդ քայլը «բոյկոտ» էր, որը ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ, որը նշեց՝ իրենց կողմից որևէ «բոյկոտ» չի իրականացվել, և առցանց համակարգով նիստին մասնակցելը բացարձակապես չի նվազեցրել նրանց մասնակցության ֆորմատը. «Դա մեր թիմի կողմից բացարձակ քաղաքական բոյկոտ չէր: Մենք գտնում ենք, որ այդպես ավելի արդյունավետ է աշխատանքը, քան Ֆրանսիայում հայտարարված խիստ լոքդաունի պայմաններում, երբ շատ ավելի կաշկանդված կլինեինք մեր տաղաշարժերում:  Մենք շատ ակտիվ մասնակցում ենք, թե՛ քաղաքական խմբերի, թե՛ հանձնաժողովների, թե՛ լիագումար նիստերի աշխատանքներին: Երեկ ես  առցանց կարգով ելույթ եմ ունեցել և բարձրացրել եմ այսօր ՀՀ օրակարգում գտնվող, իմ կարծիքով, ամենակարևոր հարցը՝ ռազմագերիների խնդիրը»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ Եվրոպայի խորհուրդը, որպես կարևորագույն մանդատ ունեցող վեհաժողով, շատ մեծ ճնշում կարող է գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. «Ուստի մենք ամեն ինչ անելու ենք միջազգային հարթակներում ռազմագերիների, Արցախից տեղահանվածների և ընդհանրապես վերջին պատերազմի հումանիտար հետևանքների խնդիրը միջազգային կառույցներում բարձրացնելու համար»,- նշեց նա:

Համացանցում տարածվել էր տեղեկություն նաև այն մասին, որ իշխանությունը ամեն ինչ անում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից դուրս թողնելու համար, որին էլ մեր զրուցակիցը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, նա պայքարի համար ընտրել է շատ կեղծ և անհասկանալի թիրախներ: Ալիևի դեմ պայքարելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու փոխարեն, ինքը ընդդիմադիր դաշտում ստեղծում է թիրախներ և սկսում է նրանց դեմ պայքարելը: Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ թիրախավորել է ինձ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, ընդգծելով, որ այդ հայտարարությունը անակնկալ չէր իր համար, քանի որ ինքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ հայկական, ադրբեջանական և թուրքական կողմի կառուցվելիք բարիադրացիական հարաբերություններում. «Ես որքան հասկացա ադրբեջանական պատվիրակության ղեկավարի ելույթից, կարծես թե Եվրոպայի խորհրդում նոր օրակարգ է ձևավորվում՝  հաշտության օրակարգ հայ և ադրբեջանական պատվիրակությունների միջև։ Քանի որ ես խստորեն և լիարժեքորեն խանգարելու եմ այդ օրակարգին, Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է խորհրդարական մեծամասնությանը և տվյալ դեպքում ԱԺ-ի նախագահին օժտել լիազորությամբ, որը այս պահին ԱԺ նախագահը չունի, որպեսզի նա կարողանա  օգտագործել էթիկայի հանձնաժողովը և կարողանա հետ կանչել այս կամ այն պատվիրակությունից իրենց համար ոչ հաճո պատգամավորներին: Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիրախում ես եմ, քանի որ  խանգարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց բարեկամական հարաբերություններին: Չեմ բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանի թիրախում  հայտնվի մեկ այլ պատգամավոր»,- նշեց պատգամավորը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի՝ «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։ Այս տեղեկությանը ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ես պնդում եմ և հաստատում, որ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք ասում են՝ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է, և այն մարդիկ, որոնք արդարացնում են 5000 և ավելի մեր պայծառ տղաների սպանությունը անմաքուր մարդիկ են՝ ժեխ են, իսկ ժեխը ստուգաբանական բառարանով ունի մի քանի բացատրություն, որոնցից մեկը անմաքուրն է: Այո՛, ես չեմ կարող հայ համարել այն մարդուն, որը ասում է՝ Արցախը մեզ համար բեռ էր, Նիկոլը լավ է արել, որ հանձնել է այն, մենք պրծանք Արցախի խնդրից. այո՛, նրանք անմաքուր մարդիկ են: Պարզապես, նիկոլական ֆեյքերը մանիպուլացրեցին իմ խոսքը, և դա ներկայացրեցին այնպես, ինչպես իրենց է հարմար »,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը:

Զվարթ Պետրոսյան

Ավելին՝ այստեղ