Պղնձի գինն էժանանում է
Պղնձի գինը երեքշաբթի էժանանում է ԱՄՆ տնտեսության խթանման առնչությամբ անորոշության ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,66 տոկոսով՝ կազմելով մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց 3,607 դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում երկուշաբթի սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0,36 տոկոսով՝ կազմելով 7969 դոլար, ալյումինի գինն աճել է 0,88 տոկոսով՝ մինչեւ 2012 դոլար, ցինկի գինը նվազել է 0,35 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննայի դիմաց 2705,5 դոլար: