Ոսկին թեթեւակի էժանանում է
Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը չափավոր նվազում է, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը նազել է 0,11 տոկոսով կամ 2,1 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1854,1 դոլարի: Ընդ որում՝ արծաթի մարտյան ֆյուչերսը 0,38 տոկոսով թանկացել է՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,652 դոլարի: