Աշոտ Մանուկյանը օտարել է 10 հազար դրամ արժողությամբ իր բաժնեմասը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի փոխառությունները գերազանցում են 130 հազար ԱՄՆ դոլարը: Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Աշոտ Մանուկյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 130 հազար 608 ԱՄՆ դոլար փոխառություններ, հետո տարվա ընթացքում ավելացրել է դրանց ևս 8 հազար 357 դոլար և տարեվերջին ունեցել 138 հազար 965 ԱՄՆ դոլար փոխառություններ:
Նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 միլիոն 633 հազար դրամ և 45 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ տարեկան եկամուտներն էլ՝ ավելի քան 40 միլիոն դրամ: Նշված 40 միլիոնից 4 միլիոն դրամը եղել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը, 10 հազար դրամը վաճառված բաժնեմասը, իսկ մնացած գումարն էլ՝ տարեկան աշխատավարձ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: