Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами
Политика

Ռուսաստանը Հայաստանում փոխում է խաղի կանոնները

Pressmedia.am-ը գրում է.

Հայկական մամուլը արդեն օրեր շարունակ անդրադառնում է հայկական ներքաղաքական կյանքի նոր զարգացումներին: Մասնավորապես, մինչ գործող ընդդիմությունն ու իշխանությունը վիճարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մեխանիզմները, երկրում ընթանում են առավել նուրբ ու առավել խորքային պրոցեսներ. իր աջակից ուժերի հետ միասին նոր օրակարգ է ձևավորում Ռուսաստանի Դաշնությունը:

Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե մեր անվտանգային համակարգում որքան կարևոր է ռուսական բաղադրիչը, և որքան կարևոր է նոր շունչ հաղորդել Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Այս դաշտում վերջին օրերին  հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հրապարակեց իր հայտնի չափորոշիչները, որտեղ նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնող ցանկացած անձ նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր պետք է հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:

Այդ հայտարարությունից քիչ անց ռուսաստանյան ալիքներից մեկը հրապարակեց հարցազրույց Խաչիկ Ասրյանի հետ, որտեղ առանցքային հայտարարություններից մեկը այդ նույն թեզն էր՝ «Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական դաշինքի կազմում:

Հայտարարությունը բոլոր շրջանակներում ընկալվեց որպես նոր գործընթացի մեկնարկ և յուրահատուկ մեսիջ՝ հանրությանը՝ ՌԴ հետ սկսվում են ինտեգրման և Հայաստանի անվտանգության բարձրացման բոլորովին նոր օրակարգ, և Ասրյանի կուսակցությունը ՀՀ-ում ձևավորում է այդ օրակարգը:

Իսկ արդեն երեկ Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունը ամբողջությամբ բացեց փակագծերը՝ հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ մեկ միասնական միութենական պետություն հիմնադրելով և այդ միության հզորացման միջոցով կարող է միշտ պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից և օրեցօր հզորանալ: Միայն Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ լինելով, ասել է թե՝ Սյունիքում և Արցախում Ռուսաստանի դաշնության ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով և միասնական բանակ ունենալով մենք կկարողանանք միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի սահմանները, Հայ ազգի ազգային, քրիստոնեական և պատմական արժեքները:

Սա, թերևս, Խաչիկ Ասրյանի կողմից երկրում նոր, ռուսական բևեռ հիմնելու և դրա լոկոմոտիվը լինելու անթաքույց ակնարկ է, և կարող է նոր, բազմաքայլ կոմբինացիայի սկիզբը հանդիսանալ:

Ռուսաստանը, ըստ էության, հասկանալով, որ կարող է կորցնել իր հարավային ֆորպոստը, ցանկանում է փոխել Հայաստանի հետ խաղի կանոնները և երկրի կառավարումը հանձնել իր դաշնակիցներին:

Ղուկաս Մարտիրոսյան