Ինչու ենք լռում, երբ Մեհրիբան Ալիևան այսպիսի վիրավորական հայտարարությամբ դիմում է հայ մայրերին.
Ընտրությունները վերջացան, վերջացան աթոռակռիվն ու թահուբոհը, իրար ՛՛կոտորելը՛՛, հայհոյելը, ասֆալտ փռելն ու ետ փռելը. բաժանված գումարները ծախսված են, անպետք նվերներն՝ ինչ որ տեղ գցած, խոպանչին կրկին խոպանում է, աշխատանք չունեցողը՝ հույսը սրտում դեռ փնտրում է.... Ասել է, թե՝ կյանքը վերադառնում է նորմալ հունի մեջ:
Սակայն այս խառնաշփոթի մեջ ոչ ոք չնկատեց այն սարսափելի հայտարարություն-ուղերձը, որով մեր հակառակորդ երկրի փոխնախագահ՝ Ադրբեջանի նախագահի կին Մեհրիբանը, դիմել է մեր զինվորների մայրերին:
Կարծում եմ, պետք է անհապաղ համապատասխան քայլ անել, պատասխան հայտարարությամբ հանդես գալ: Ահա այդ հոդվածը
Հոդվածը տես լուսանկարում