Մոսկվան ` Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու հարցի մասին. Լավրով
Ռուսաստանը երբեք չի քննարկել Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու հարցը: Այս մասին մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ ենք օգնել նման լուծումների որոնմանը, որոնք պակահովեն խաղաղություն, կայունություն և անվտանգություն այս տարածաշրջանում: Եվ ամենակարեւորը այն մարդկանց անվտանգությունը, որոնք այստեղ ապրել են միշտ եւ պետք է ապրեն ապագայում»,-ասել է նա: