Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
uncategorized

«Գուցե Սերժ Սարգսյանի համար գեղեցիկ առևտուր էր...». ընդդիմադիր ուժերը՝ ընտրությունների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններից հետո հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունները «գեղեցիկ պայքար» անվանեց՝ հայտարարելով. «Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց»:

Այն դեպքում, երբ հասարակության մեծ մասի համար գոնե տեսանելի էր ապրիլի 2–ի ընտրությունների ընտրակաշառքի մրցապայքարը, որ իշխանությունը հիմնականում ռեյտինգայինների վրա էր դրել` փողով կուսակցությանը ձայն բերել:

«Բացարձակ գեղեցիկ պայքար չէր, կարծում եմ անհավասար, անազնիվ պայքար էր: Քվեարկությունն էլ ժողովրդին կաշառելու բացահայտ ցուցահանդես էր»,–«Փաստի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ինչպես միշտ, այս անգամ էլ փորձում է կոծկել տեղի ունեցած կեղծիքը: «Ընտրակեղծիքը միայն լցոնումը չէ. օրենքով արգելված ցանկացած գործողություն, որն ազդում է ընտրողների կամարտահայտման վրա, դա կեղծիք է: Նման խոսքերով Սերժ Սարգսյանն ընդամենը արդարացնում է ընտրակաշառքը: Առևտրական իշխանության համար միգուցե առևտուրը գեղեցիկ էր, բայց դա նողկալի էր և վերին աստիճանի ցավալի է տեսնել հայ ժողովրդին այս վիճակում»,–ասաց ընտրություններում պարտված դաշինքի թեկնածուն:

Ըստ Սաֆարյանի՝ այս ընտրություններում կիրառվել են ընտրակեղծարարության տարբեր մեթոդներ. «Կեղծ գրանցումներ, կան տվյալներ, որ նույն մարդիկ տարբեր հասցեներում գրանցվել են, անհայտ հասցեների վրա գրանցումներ, գյուղերից տարբեր մարդիկ են բերվել, որոնք տարբեր տեղեր քվեարկել են: Գիտեմ, որ Հայաստանում 1,5 մլն ընտրող չկա, Հայաստանում, ես տեսել եմ կեղծված էջեր, 1800–ից ավելի ցուցակներ, ամբողջ էջը քվեարկած էր, և այդ էջում մարդիկ են, որոնք շրջանների գրանցումներ ունեն: Սա արդեն բան է ասում»:

Ըստ նրա՝ ապրիլի 2–ի ընտրություններով և ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությամբ Սերժ Սարգսյանն իր համար սահուն ապահովեց ապագա վարչապետի պաշտոնը և Կարեն Կարապետյանը բարեփոխիչ տեղապահ է այդ ճանապարհին:

«ՕՐՕ»–ի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից հայտարարել է, որ «ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավը և ոչնչացրեց հանրության մոտ եղած բարեփոխումների սպասումները։ Դա նշանակում է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու խնդիրը մնում է չլուծված։ ...Իշխանության բռնազավթումը արդարացնելու նպատակով իշխող վերնախավը դիմեց վերջին միջոցին՝ փորձեց հայ ժողովրդին միջազգային հանրությանը ներկայացնել իբրև անբարոյական, վախկոտ, կաշառակեր մարդկանց հանրության»։ Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է արձագանքի այս մարտահրավերին և ցուցաբերի համախմբված դիմադրություն` ազգային արժանապատվությունն ու հանրային բարոյականությունը պաշտպանելու համար։

Խորհրդարան անցած «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իրենք ևս համաձայն չեն ընտրություններին Սերժ Սարգսյանի գնահատականի հետ: «Իհարկե համաձայն չեմ, որովհետև Սերժ Սարգսյանը ընտրակաշառքի մեքենայի պարագլուխն է և անկախ, որ որոշ մարդիկ նախապատվությունը տվել են ընտրակաշառք վերցնելուն և ընտրելուն, դա իշխանության կողմից խայտառակ գործողություն է, որի հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,– ասաց Արայիկ Հովհաննիսյանը: Նա նաև չի կարծում, որ ընդդիմությունը բավարար ներկայություն ունի խորհրդարանում: «Էն ձեռքբերումը, որ ունեցել է Ելք–ը այս ընտրությունների ժամանակ, Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ՀՀԿ–ի հետ որևէ առնչություն չունի»:

«ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ լրագրողների հետ զույցում ասել է. «Ձայների հրապարակային աճուրդ տեղի ունեցավ, և սև քարոզչություն հատկապես մեր դաշինքի նկատմամբ: Գումարած դրան, մենք ունեցանք մի իրավիճակ, երբ, ըստ էության, բոլոր հիմնական քաղաքական պրոցեսները դուրս մնացին խորհրդարանից»: Նա նաև հավելել է. «Իմ կարծիքով, այս պահին մենք խորհրդարանում ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան: Ցավոք սրտի, իրականությունը սա է, և ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր, և մեզ հետ համագործակցող ուժերը այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկներ են լինելու»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: