Հրդեհ Մարտունիում. սատկել են երկու խոշոր եղջերավոր կենդանի և 30 հավ
Հունվարի 15-ին, ժամը 18:42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 21:02-ին: Այրվել են տանը հարակից անասնագոմի և կից հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), հացատան կահույքը, 3 հակ անասնակեր, սատկել են երկու խոշոր եղջերավոր կենդանի և 30 հավ։