Ուշի գյուղի տարածքում 56-ամյա կնոջը միանգամից երկու մեքենա վրաերթի է ենթարկել. Նա մահացել է
Հունվարի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 46-րդ կմ-ին Արագածոտնի մարզի Ուշի գյուղի վարչական տարածքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Համեստ Սարգսյանին, ինչից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Համեստ Սարգսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
Ավելին՝ այստեղ