Եթե իշխանավորների երեխաները լինեին գերի, հիմա 5000-անոց զորք էին ուղարկել, որ նրանց հանեին. Արման Վարդանյան (տեսանյութ)
«Մոսկովյան բանակցությունները ցույց տվեցին, որ, ցավոք, Փաշինյանը չի կարողանում ներկայացնել ՀՀ-ի ու ժողովրդի շահերը»,- այս մասին Եռաբլուրում պատերազմի ընթացքում նահատակված զինվորների հիշատակին նվիրված մոմավառությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ առաջին հարցը, որ պետք է այնտեղ քննարկվեր՝ ռազմագերիների հարցն էր․ «Փաշինյանը գնաց, ստորագրեց մի բան և սկսեց մի գործընթաց, որը մեզ համար անհրաժեշտ չէր։ Մենք Նախիջևանի ճանապարհով երկաթգիծ կառուցելու խնդիր չունենք, մենք ունենք դեպի Ռուսաստան գնացող ճանապարհ՝ Լարսով, մեր առաջնային խնդիրները ռազմագերիներն են, որը, ցավոք, նա չի կարողանում լուծել։ Այսօրվա իշխանություններն արդեն ապացուցել են, որ ունակ չեն խնդիրը լուծելու։ 2,5 ամիս է անցել ու ռազմագերիներին չեն վերադարձրել։ Ես անձամբ հարցրել եմ իրենց՝ «Եթե ձեր երեխաները լինեին այնտեղ, հիմա 5000-անոց զորք էիք ուղարկել, որ այդ երեխաներին հանեին։ Որևիցե խնդիր չեն լուծում ու չեն կարողանալու լուծել, և օր առաջ իրենց գնալը կբերի նրան, որ ՀՀ-ում կձևավորվի նոր իշխանություն, նոր դեմքերով»,- նշեց Վարդանյանը։
Վարդանյանը նշեց, որ Հայաստանում տոտալ անիշխանություն է ու այն, ինչ խոսում են իշխանական պատգամավորները՝ կապ չունի իրականության հետ, իսկ հետպատերազմյան խնդիրները լուծում այս պահին չեն ստանում։