Կորոնավիրուսի ծագման պատճառները պարզելու համար ԱՀԿ-ի փորձագետները այցելել են Ուհան
Newsarm.live-ը գրում է.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մեկնել են Չինաստանի Ուհան քաղաք՝ պարզելու համար նոր տեսակի կորոնավիրուսի ծագման պատճառները: Հոդվածը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Չինաստանում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք է 14-օրյա կարանտին անցնեն: Այդ ընթացքում նրանք տեսահաղորդակցման միջոցով չինացի մասնագետների հետ խորհրդատվություն կանցկացնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը