Մոսկվան երկարաձգել է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները
Newsarm.live-ը գրում է.
Մոսկվան մեկ շաբաթով երկարաձգել է կորոնավիրուսի հետ կապված բոլոր գործող սահմանափակումները՝ բացառությամբ հեռավար ուսուցման: Սա բխում է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրից: Հոդվածը վերցրել ենք gazeta.ru կայքից:
«Մնացած բոլոր սահմանափակումները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի հունվարի 21-ը»,- նշված է հրամանագրում:
Նշանակում է, որ համալսարանները, քոլեջները, լրացուցիչ կրթության հաստատությունները և մարզական դպրոցները կշարունակեն աշխատել հեռակա ռեժիմով:
Քաղաքապետի համաձայն՝ առաջիկա օրերը կպարզեն Մոսկվայի իրավիճակը, ինչից հետո հնարավոր կլինի երկարաժամկետ որոշումներ կայացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը