Մի վախեցեք, ինչպես վախեցել եք այս 3 տարիներին. ումի՞ց եք վախենում, էս լածիրակի՞ց. Շուշան Պետրոսյան
Ասելիքս ասել եմ 3 տարի առաջ, իսկ առաջարկս է՝ մի վախեցեք, ինչպես վախեցել եք այս 3 տարիների ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց
Երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Վախեցել եք, երբ զազրախոսել են, երբ որ ստահոդ մտքերով հեղեղել են կայքերը: Մի վախեցեք հակադարձելուց: Դուք ինձ ճանաչում եք, ես իմ օրինակով եմ ասում: Ո՞նց էիք լռում: Մտավորակա՞ն: Մտավորականն ինձ համար այսօր հողի մշակն է, որ հողի համար կռիվ է տալիս, զինվորն է, որը սահմանից չի իջնում: Հիշեք, թե մտավորականներն ինչ արեցին 1988-ին, ես այդ սերնդից եմ: Ոչ մեկը երկաթե վարագույրից չէր վախենում, ումի՞ց եք վախենում, էս լածիրակի՞ց: Առաջարկս էդ ա՝ մի վախեցեք»,-ասաց նա եւ հուզված իջավ բեմից:
Ավելին՝ այստեղ