Սիրիայում ականի պայթյունից 2 երեխա է զոհվել, 10-ը՝ վիրավորվել
Սիրիայի հարավում գտնվող Շեյխ Միսկին քաղաքում ականի պայթյունից տուժել է 12 երեխայից բաղկացած խումբ, որոնցից երկուսը զոհվել են, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը:
«Դարաա նահանգի Շեյխ Միսկին քաղաքում ահաբեկիչների թողած ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են», – գրում է գործակալությունը:
Ահաբեկիչները, հեռանալով բնակավայրերից, որպես կանոն, ականապատում էին շենքերը և թողնում ինքնաշեն պայթուցիկ սարքեր ՝ դրանք քողարկելով որպես մանկական խաղալիքներ: Չնայած սիրիացի սակրավորների ամենօրյա ականազերծման գործընթացին, Սիրիայի տարբեր նահանգներից պարբերաբար հաղորդվում են տեղեկություններ՝ երեխաների և ընդհանրապես տեղի բնակիչների ռմբակոծությունների մասին:
Ավելին՝ այստեղ