Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցիկում 2 հայի դի է հայտնաբերվել. ովքեր են նրանք
Պարզվել է Մերձմոսկվակայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» ավտոմեքենայի բեռնախցիկում, հրազենային վնասվածքով հայտնաբերված երկու տղամարդկանց ինքնությունը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը:
Իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ տղամարդկանց սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել: Քննիչները ենթադրում են, որ խոսքը պատվիրված սպանության մասին է: Մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: