Պակիստանի մեծ մասն ընկղմվել է մթության մեջ
Պակիստանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության եւ ընկղմվել է մթության մեջ , հաղորդում է AFP-ը:
Ավելի քան 210 մլն բնակչություն ունեցող երկրում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգն իրենից ներկայացնում է բարդ եւ փխրուն ցանց, եւ ցանցի մի հատվածում խնդիրը կարող է ամբողջ երկրում խոշոր խնդրի վերածվել:
Էլեկտրաէներգիայի անջատումն անդրադարձել է Պակիստանի բոլոր խոշոր քաղաքների վրա, ներառյալ մայրաքաղաք Իսլամաբադը, Կարաչի տնտեսական կենտրոնն ու մեծությամբ երկրորդ Լահոր քաղաքը:
Netblocks, որը հետեւում է համացանցի անջատումներին, հայտարարել է, որ երկրում համացանցի հասանելիությունը դադարեցվել է անջատումների արդյունքում: