Հայտնի է Անգելա Մերկելի հնարավոր հետնորդը
Առողջապահության նախարար Յենս Շպանը կարող է պայքարել Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար և, հաղթանակ տանելու դեպքում, դառնալ Անգելա Մերկելի հետնորդը: Ինչպես գրել է «Bild»-ը, նրա հանրաճանաչությունն աճել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ և հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն՝ Շպանը մտածում է իր թեկնածությունն առաջադրելու մասին:
2021 թվականի հունվարին, Գերմանիայում տեղի կունենա Քրիստոնեական-դեմոկրատական միության համագումարը, որի ժամանակ կընտրվի կուսակցության նոր ղեկավար և կդառնա կանցլերի թեկնածու:
-Յենս Շպանն ինձ հասկացրեց, որ պատրաստ կլինի կանցլերի պաշտոնի համար թեկնածություն առաջադրել, եթե մարտին հարցումների իր արդյունքներն ավելի լավը լինեն, քան Լաշետինը, - նշել է «Bild»-ի զրուցակիցը:
«Bild»-ի և «Kantar» կենտրոնի դեկտեմբերյան հարցումը ցույց է տվել, որ Շպանի հանրաճանաչությունն աճում է, նա վարկանիշով գերազանցել է Մերկելին:
Նյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Ամիրաղյանը