Խոսրով Հարությունյանի փեսան ավտոմեքենա է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, նախորդ տարի շարժական գույք է գնել, այն է՝ 4 միլիոն դրամով «SUBARU LEGACY–OUTBACK AWD 2.5» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Պապիկյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Պապիկյանը հայտարարագրել է 26 հազար 440 եվրո և 162 հազար դրամ դրամական միջոցներ, նրա տարեկան եկամուտները ստացվել են 4 միլիոն 112 հազար դրամ և 22 հազար եվրո աշխատավարձերից:
Պապիկյանի կինը՝ Էլեն Հարությունյանը, հայտարարագրել է 8 միլիոն դրամ և 51 հազար եվրո փոխառություններ, իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմել են 172 հազար դրամ և 5 հազար եվրո: Պաշտոնյայի կնոջ տարեկան եկամուտները գոյացել են 1 միլիոն 501 հազար դրամ և 13 հազար եվրո աշխատավարձերից:
Ի դեպ Պապիկյանն ու իր կնոջ եղբայրը նույն կառույցում են աշխատում: Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, նույնպես Արտաքին գործերի նախարարի տեղակալն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: