Իլոն Մասկը ծաղրել է Կապիտոլիում ներխուժած Թրամփի կողմնակիցներին
Newsarm.live-ը գրում է.
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին, ովքեր հունվարի 6-ին ներխուժել են Կապիտոլիում: Նա իր թվիթերյան էջում տեղադրել է բողոքի ցույցի ղեկավարներից մեկի՝ Ջեյք Անջելիի լուսանկարը՝ այն զուգակցելով հեգնական գրառումով: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Լուսանկարում Անջելին վիկինգի կոստյումով է, նկարված դեմքով և գլխին բիզոնի կոտոշներ ունի: Նա կեցվածք է ընդունել Կապիտոլիումի սրահում՝ Ամերիկայի դրոշը ձեռքին:
«Ահա թե ինչ է կատարվում, երբ չեղարկում ես «Burning Man»-ը»,- գրել է Մասկը:
«Burning Man»-ը փառատոն է, որն ամեն տարի անցկացվում է Նևադա նահանգի Բլեք Ռոք անապատում: Նրա մասնակիցները վառ կոստյումներ են կրում: Փառատոնի ավարտին այրում են հսկայական մարդկային ֆիգուրան: 2020 թվականին «Burning Man»-ը չեղարկվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը