Հնարավոր ստորագրվելիք պայմանագիրը գաղտնազերծելու պահանջով հավաք Արդարադատության նախարարության դիմաց (ՈՒՂՒՂ)
Արդարադատության նախարարության դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։ Այստեղ մի խումբ քաղաքացիներ հավաք են անում, որպեսզի նախարարությունից տեղեկատվություն ստանան, թե հունվարի 11-ին Ռուսաստանում հնարավոր Փաշինյան- Պուտին-Ալիեւ հանդիպմանը ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու եւ ի՞նչ դրույթներ են դրանք պարունակում։
Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ժամը՝ 12։00-ին հավաք են անելու նախարարության դիմաց, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան։