Հունվարի 6-ին հանրապետությունում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ. Ոստիկանություն
Երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։
«Մասնավորապես, հունվարի 6-ին հանրապետությունում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները»,- նշվում է ՃՈ-ի հաղորդագրության մեջ։