Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»
Политика

Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով․ ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին․ Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանը «լավաշ» հոդվածով անդրադարձել է պատերազմին ու մեր կրած պարտությանը։ Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»։ Գողն ամենաբարձրն է գոռում «ես անմե՜ղ եմ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը՝ ոտքերո՞վ, թե՞ ձեռքերով առաջ» վերտառությամբ բրառման մեջ նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։

«Դետալներով անդրադառնալ նրա ասածներին և ջարդել ամեն մի նախադասություն, այլևս անիմաստ է։ Վաղուց է անիմաստ։ Նրա ասածները մանրամասն վերլուծելը և նրա հետ Արցախի, պատերազմի թեմայով առարկայական բանավեճի մեջ մտնելը կվիրավորի իմ ինտելեկտը։ Քանզի 2018–ի մայիսից նշել եմ նրա կատաստրոֆիկ սխալների, կանխատեսել սպասվող աղետի մասին։

Ըստ Նիկոլի՝  պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, Կրեմլը, հայ ժողովուրդը, բայց ոչ երբեք ինքը։ Այնինչ՝ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքն է», նշել է քաղաքագետը։

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ իրականությունն այն է, որ պատերազմից կարող էինք խուսափել, եթե «չլինեին Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, «կազուս բելի» առաջացնելը»։

«Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե կասկածելի ու հիմար որոշումներ չկայացվեին։ Մենք այսքան կորուստներ չէինք ունենա, եթե Նիկոլը չլիներ Հայաստանի ղեկավարը։

Մեր հազարավոր տղաները դավաճանության ու հիմարության զոհ դարձան։

Արցախի պետականությունը կորավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկզբում «ա լյա» Տեր–Պետրոսյան «խաղաղության» կուսակցության առաջնորդ էր խաղում, իսկ հետո՝ «ա լյա» «ծռեր» «ռազմահայրենասեր»։ Երկու դեպքում էլ նա պատերազմ ու պարտություն էր բերում մեր երկրի գլխին, որովհետև երկու կոդերն էլ այլ ելք չեն կարող ապահովել։

Նիկոլի արդարացումները դավաճանության, ստախոսության, փաստերի նենգափոխման, անգրագիտության, ինքնախոստովանական ցուցմունքի, էժանագին «կռուտիտի» համադրություն են», նշել է Ա/Թեւանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարի խոսքով՝  ուշագրավն այն է, որ Փաշինյանը պաշտպանում է Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու և ՀՀ սահմանները վերաձևելու իրավունքը։

«Վտանգավորն իր դեմագոգիկ շարադրանքում այն է, որ նա տողատակերով նախապատրաստում է ՀՀ մյուս մարզերի տարածքներն էլ վերաձևումներ անելու Ադրբեջանի իրավունքն ու պաշտպանում Մեղրիով թուրքին ճանապարհ տալու հեռանկարը։

Նիկոլի մասով միայն մեկ թեմա կա՝ նրա հեռացումը։ Ու քանի սրան չենք հասել, ես իմ մասով միայն ինձ եմ մեղադրում, որ դեռ չեմ վռնդել այդ ոչնչությանը վարչապետի կաբինետից, բայց կվռնդեմ։ Կասկած չունեմ։

Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով։ Ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին։ Ինքը պայքարում է ոտքերով առաջի համար։ Տեսնենք` ում մոտ կստացվի», ամփոփել է Անդրանիկ Թեւանյանը։