Նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մարզի մի քանի գյուղ, Արարատի մարզի գյուղերից մեկը և Մեղրին
Կհիշե՛ք, որ զգուշացրել ենք, քանի որ պատմությունը ձեր անտարբերությունն էլ չի ներելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
«Ուղիղ 2,5 տարի ասում էինք, որ նիկոլի միակ առաքելությունը Արցախը հանձնելն է. չլսեցիք ու եղավ ավելի վատ: Նա ոչ միայն հանձնեց Արցախը այլև իր կնոջ բունկերային ներկայության պատճառով կոտորեց 5 հազար երիտասարդի, տասնյակ հազարների անտուն թողեց ու հանձնեց նաև Հադրութն ու Շուշին:
Էդ արհավիրքից հետո ասում էինք, որ Նիկոլը հանձնելու է Սյունիքի մարզի բնակավայրերը. նորից չլսեցիք և արդյունքում այսօր արդեն կորսված է Շուռնուխը և Գորիս Կապան միջպետական ճանապարհը:
Հիմա ասում ենք նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մարզի մի քանի գյուղ, Արարատի մարզի գյուղերից մեկը և Մեղրին: Էդ հանձնելու ժամանակահատվածն էլ երկար չի տևելու և ամենայն հավանականությամբ այն գրավոր թղթով կֆիքսվի հունվարի 11-ին:
Էս ամեն ինչի դեմ մենք պայքարում ենքմեր ունեցած հնարավորությունների մաքսիմումի չափով և արդեն 2,5 տարի, իսկ դուք անգամ էս ամեն ինչը տեսնելուց հետո նստած սպասում եք, թե է՞լ ինչ է հանձնելու: Պատմությունը նաև ձեզ չի մոռանալու, անուն առ անուն պատասխան եք տալու Հայրենիքը հանձնելուն նպաստելու համար», - գրել է Սամսոնյանը:
Ավելին՝ այստեղ