Բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ-ի մոտից երթ սկսեցին (ուղիղ)
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները երթ սկսեցին Երեւանի փողոցներով: Նրանք «Նիկոլ դավաճան» վանկարկումներով իջնում են Բաղրամյան պողոտայով:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:
Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների եւ ԱԺ «Իմ քահյլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս սկսեց բռունցքներովհարվածել ցուցարարներից մեկին: