Դավաճան Նիկոլը տարակուսանք և զարմանք է առաջացնում աշխարհի հզորների մոտ (լուսանկար)
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ըստ ԶԼՄ-ներից մեկի նոյեմբերի 9-ին ազգադավ Նիկոլի կողմից կապիտուլյացիան ստորագրելուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ...
Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը, անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձագանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ և ոչինչ չի խնդրել։ Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հետո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել, որ հետևանքները մեղմվեն...
Հիշեցնեմ, որ Նիկոլի վերաբերյալ գրեթե "նույնաբովանդակ" մեկնաբանություն է արել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նոյեմբերի 17-ին Ռոսիա 24 հեռուսաալիքին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով վերջին արցախյան պատերազմի ժամանակ իր քայլերը հայտարարել է."Դեռևս մեկ ամիս առաջ համոզել էի Իլհամ Ալիևին դադարեցնել պատերազմը Հայաստանի համար աննշան տարածքային կորուստով, սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել...Ինձ համար անսպասելի ձևովով Նիկոլ Փաշինյանն ասաց,որ դա իր համար անընդունելի է"...
Աշխարհում ոչնչից չզարմացող և ոչնչից չտարակուսող Պուտինն ու Մակրոնը զարմանում ու տարակուսում են Նիկոլ Անհողի պահվածքից... Զարմանալի չէ, քանի որ վերը նշված լիդերները չեն էլ պատրեկացնում, թե ինչ բան է պետական մտածելակերպի բացակայությունը և ամենակարևորը՝ դավաճանությունը... Դրա համար էլ զարմացել ու տարակուսել են ԴԱՎԱՃԱՆ Նիկոլի պահվածքից...
Ավելին՝ այստեղ