7-ամյա օդաչուն
Ուգանդացի տղան՝ ավիացիոն դպրոցում սովորելու ժամանակ ունեցած հաջողությունների շնորհիվ՝ հայտնի է որպես սենսացիա: Այս մասին հաղորդել է «Reuters»-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ յոթամյա Գրեմ Շեման 6 տարեկանում սկսել է սովորել օդաչուի մասնագիտությունը:
Տղայի մայրը պատմել է, որ ավիացիոն ոլորտի հանդեպ տղայի հետաքրքրությունն առաջացել է երեք տարեկանում, երբ չափազանց ցածր թռչող ոստիկանական ուղղաթիռը պոկել է նրա տատիկի տան տանիքը:
Դեպքից երեք տարի անց, մայրը Գրեմին տարել է ավիացիոն դպրոց, որտեղ երիտասարդ օդաչուն սկսել է արագ յուրացնել մասնագիտությունն՝ ուսումնասիրելով ավիացիոն շարժիչների և թռիչքների տեսությունը: Ավելի ուշ, տղային մոտ են թողել իսկական ինքնաթիռին, և նա երեք անգամ եղել է «Cessna 172»-ի ղեկին՝ որպես երկրորդ օդաչու-պրակտիկանտ:
Շեման նշել է, որ իր կուռքը «SpaceX» և «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը