Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք. մահացել է 19 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157349 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 581386 վերջին մեկ օրում` 2610 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15257 պացիենտ. մեկ օրում նվազել է 287-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 138669 անձ` վերջին մեկ օրում 854 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2752 է:
Ավելին՝ այստեղ