Բերման է ենթարկվել 69 ցուցարար. ՀՀ ոստիկանություն
Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն այսօր առավոտից արգելափակել էին Կառավարության մուտքերը, որի ընթացքում էլ քաղաքացիները բերման են ենթարկվել։
Հիշեցնենք, որ ոստիկանների անհամաչափ գործողությունների հետեւանքով մեկ կին ուշագնաց է եղել, մեկ այլ կին ուժեղ հարված ստացել գլխին։