Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է. Նիկոլ Փաշինյան
Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետեւ ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջեւ երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել:
Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,-նշել է նա: