Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կազմել է 521.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 637.06 դրամ (աճել է 2.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 699.49 դրամ (աճել է 10.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.91 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 438.93 դրամ, ոսկի՝ 31,549.64 դրամ, պլատին՝ 16,597.12 դրամ: