Եղանակը Հայաստանում. Սպասվում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում եւ լեռնանցքներում՝ բուք, գիշերը եւ առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց:
Դեկտեմբերի 23-ին մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Քամին՝ հարավարեւելյան, 5-10 մ/վ: Ուրբաթ գիշերը պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է ձյուն, գիշերը եւ առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ -1+1:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0-2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0-3,
Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,
Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,
Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0-3,
Արցախում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +2+5