"Հավերժս." անմահացած հերոս Հայկ Սահակյանի մայրն անչափ հուզիչ հոլովակ է հրապարակել որդու ծննդյան օրվա առիթով
Հայկը, որ մտերիմների շրջանակներում առավելաբար Ռիժիկ անունով էր հայտնի, ցավոք սրտի, իր քսանամյակին ներկա չէ: Նա այլևս հայրենիքի հերոսների, անմահ նահատակների շարքերում է՝ երկնքում, ինչպես ինքն է բանակ գնալուց առաջ ընկերներին ասել՝ որպես պահապան հրեշտակ
Հայկի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, մի փոքրիկ հոլովակ է հրապարակել հերոս որդու ծննդյան օրվա առիթով:
Հոլովակում Հայկի տարբեր տարիների ծննդյան տարեդարձների լուսավոր ու երջանիկ կադրերն են՝ ի մի բերված մի տեղում: Հոլովակից պայծառություն է ճառագում, որը կարող էր շարունակվել նաև այս տարի, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը:
Այս տարի Հայկի ընկերները գիշերն անց են կացրել իրենց սիրելի ընկերոջ սառը շիրմաքարի մոտ՝ փորձելով ջերմացնել նրան իրենց ներկայությամբ:
Հայկի մայրիկի հրապարակած «Հավերժս» մեկնաբանությամբ գեղեցիկ ու հուզառատ հոլովակը՝ նվիրված հերոս որդու քսանամյակին, ներկայացնում ենք ստորև: