Փաշինյանի ձեռքը չսեղմած հոգևորականի տունը խուզարկում են
Փաշինյանի ձեռքը սեղմել հրաժարվելուց մեկ ժամ էլ չանցած հոգևոր սպասավոր Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանի տանը Ոստիկանությունը խուզարկություն է սկսել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը, հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո մտել էր պանթեոնի եկեղեցի։
Եկեղեցու հոգևոր սպասավորը չէր սեղմել վարչապետի ձեռքը և ցույց էր տվել եկեղեցու ելքը։
Կատարվածի մասին հոգևորականի մեկնաբանությունը Yerkir.am-ին՝ այստեղ։