«Փաշինյանը կարող է ասի՝ ես մեղավոր չեմ, դավաճանը Հրայր Թովմասյանն է, նրա նվիրած գրիչով եմ ստորագրել այդ փաստաթուղթը». սյունեցի
«Ամբողջ աշխարհի հայերի հույսն ու հավատը Հայաստանն է, որ դասալիքներն առևտրի վերածեցին»,- քիչ առաջ հայտարարեց Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար փակած քաղաքացիներից մեկը:
«Վերածեցին խանութից գնված օճառի, ամանի փոշու, իրենք չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եթե դու արդար ես, ազնիվ ես, իրոք ժողովրդի վարչապետն ես, ինչո՞ւ ես ոստիկաններով տեղաշարժվում, դուրս եկ մարդկանց հետ հանդիպման, առանց թիկնազորի, 150 հոգի թիկնազոր ունես, 2000 ոստիկան ես բերել»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Քաղաքացին անհանգստացած նշեց, թե չկա մեկը, որը պաշտոնապես երաշխավորի, որ իրենք կարող են ազատ տեղաշարժվել իրենց իսկ երկրում.
«Որտեղ դու տուն ես կառուցել, որտեղ դու հարազատներ ես հանձնել հողին, որտեղ դու ունես գերեզմանոցներ: Մենք տեսանք, թե թուրքն ինչ ձև է վերաբերվում մեր հարազատների շիրիմներին, այդ սրբապիղծները, ներկայիս իշխանությունն էլ չի տարբերվում, որովհետև դա նրանց նվիրատվության արդյունքն է»:
Սյունեցին ցավով նշեց, որ ժամանակին հայրենիքի սահմանները գծել են արյան գնով, նահատակված տղաների կյանքի գնով, և այսօր մեկ գրչի հարվածով այդ նույն հողը հանձնվեց թուրք-ազերիներին:
«Նույնիսկ այսպիսի մի բան եմ մտածել, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է կանգնի և ասի՝ ես մեղավոր չեմ, դավաճանը Հրայր Թովմասյանն է, Հրայր Թովմասյանի նվիրած գրիչով եմ ես ստորագրել այդ փաստաթուղթը…»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ էր Սյունիքի մարզում: Սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չմտնի Սյունիք: Բայց այդ ընթացքում սյունեցիները նկատեցին երկնքում թռչող ուղղաթիռը: Ավոտմեքենայով դեպի Սյունիք մեկնող ՀՀ վարչապետը ճանապարհին՝ ինչ-որ տեղ փոխել էր տրանսպորտը և ուղղաթիռով մեկնել սյունեցիների հետ հանդիպելու:
Հիշեցնենք նաև, որ վաղ առավոտյան բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը:
Մանրամասները՝ այստեղ