Ի՞նչ է խոսվել Դուշանբեի հայտնի վերելակում․ Եռաբլուրում էր նաև Գրիգորի Հայրապետովը
Այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչով Եռաբլուրում էին հավաքվել ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպաներ, գեներալներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին նաև այդ կերպ նշելու ԱԱԾ աշխատակցի օրը։ Դեկտեմբերի 20-ը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրն է։
Ի թիվս այլ սպաների՝ Եռաբլուրում էր նաև գեներալ-մայոր Գրիգորի (Գրիշա) Հայրապետովը, ով ով մեկ տարուց ավելի ՀՀ ԱԱԾ պահպանության ծառայության պետն էր, կամ, այլ կերպ ասած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ղեկավարը և աշխատանքից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Փաշինյանի հրամանով և առանց որևէ բացատարության, անակնկալ կերպով։
Հայրապետովը, հիշեցնենք, այն քիչ թվով մարդկանցից է, որը Փաշինյանի և Ալիևի հետ ներկա է գտնվել Դուշանբեի հայտնի վերելակում, որտեղ, ասում են, Արցախյան հարցի շուրջ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև։
Hraparak.am-ն այսօր փորձեց հետաքրքրվել Հայրապետովից՝ ի՞նչ է խոսվել հայտնի վերելակում, ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Փաշինյանի և Ալիևի միջև, կամ որևէ բան փոխանցե՞լ է Ալիևը Փաշինյանին։