Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Նշվում է, որ ահաբեկչության թիրախը պատգամավոր Խան Մոհամադ Վարդակն էր, որը վիրավորվել է: Բացի նրանից, պայթյունի հետեւանքով տուժել է եւս 20 մարդ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ, հայտնել է երկրի ՆԳՆ Մասուդ Անդարաբին:
Նրա խոսքով՝ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք պայթուցիկը տեղադրված էր մեքենայում, որը կայանված էր պատգամավորի աշխատավայրի ճանապարհին, թե ավտոմեքենան ղեկավարում էր մահապարտը:
Հաղորդվում է, որ դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Առավել՝ այստեղ