Ռուսաստանի ղեկավարությունն «իսկական վտանգ է բոլոր ազատասերների համար». Մայք Պոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն Ամերիկայի թշնամիների ցուցակում է: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
- Ինձ մշտապես հարցնում են, թե ով է մեր թշնամին: Պատասխանն այսպիսին է՝ շատերն են ցանկանում խարխլել մեր կենսակերպը, մեր հանրապետությունը, հիմնական դեմոկրատական սկզբունքները: Ռուսաստանը, անշուշտ, այդ ցուցակում է,- Մարկ Լևինի ռոդիոշոուին տված հարցազրույցի ժամանակ ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը հիշեցրել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, իբրև Ռուսաստանը ներգրավված է վերջին կիբերհարձակումներում:
Պոմպեոն նաև նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն «իսկական վտանգ է բոլոր ազատասերների համար»: Նա նաև հավելել է, որ չի ցանկանում փոքրացնել Ռուսաստանի կողմից վտանգը, սակայն գտնում է, որ ԱՄՆ-ի համար Չինաստանն առավել կարևոր, «էքզիստենցիալ» սպառնալիք է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը