Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Ստեղծվում է նոր կուսակցություն` Փաշինյանին փոխելու համար

Հանրության վստահության համար առաջիկայում պայքարելու է նոր քաղաքական միավոր, որի ոչ անունն է դեռ հայտնի, ոչ էլ՝ մասնակիցները։ Նախաձեռնողը՝ ռուսաստանաբնակ գործարար, Երևանում «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն ընդամենը մի քանի օր առաջ հաստատեց քաղաքական հայտը։

«Մինչև երբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև երբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով և միլիոնատեր դարձած ստահակները»։

Ուղենիշերը կարծես թե սահմանվեցին։ Նոր ստեղծվող կուսակցության ծրագիրը պետք է ամբողջացվի Հայաստանի մարզերում տարբեր հանդիպումներից և քննարկումներից հետո։ Ուղենիշեր իր հերթին այսօր սահմանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ուղերձում խոսելով հնարավոր հրաժարականի մասին։

«Կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակը ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, ՀՀ քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը։ Իհարկե, սա անընդունելի է։ Ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»։

Հետպատերազմական վիճակում իշխանափոխության համար պայքարողները շատանում են, մինչդեռ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հանրության մոտ այլ տրամադրություններ է նկատում։

Վերլուծաբանը խոսում է «քաղաքական վակուումի» և «ապատիկ վերաբերմունքի» մասին։

«Կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ Ռուսաստանի տնտեսա–քաղաքական համակարգի բնույթը հաշվի առնելով` այդ նախաձեռնությունները չեն կարող լինել բացարձակապես անկախ այդ համակարգերից։ Եվ այս տեսանկյունից հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք գործ չենք ունենա մի նախաձեռնության հետ, որի նպատակը լինելու է ընդամենը կամ առավելապես ռուսական շահերի հայաստանյան պրոեկցիան նոր փաթեթավորումով։ Սա կարևոր հարց է, հատկապես երբ կա հետևյալ խնդիրը․ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Ռուսաստանը շատ լավ տեսնում է, որ որոշակի քաղաքական սպառվածության շեմին են թե ընդդիմադիր, թե իշխանական քաղաքական ուժերը և երկարաժամկետ առումով Ռուսաստանը կարող է պատկերացնել հենց նոր փաթեթավորմամբ քաղաքական նախաձեռնությունների անհրաժեշտություն Հայաստանում` իր շահերը սպասարկելու նկատառումով։ Սրանք ամենևին չեն բացառում, որ այդ քաղաքական ուժերը կարող են ամենայն անկեղծ մղումով Հայաստանի շահերով հետաքրքրվեն, մտահոգվեն և աշխատեն Հայաստանի համար»։ 

Ո՞ւմ հետ կհամագործակցի Արտակ Թովմասյանը կուսակցաշինության հարցում՝ սա բազմաթիվ և դեռևս անպատասխան հարցերից մեկն է։ Փաստ է միայն, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարարներից նաև Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյան էին պատերազմից հետո պահանջում Հայաստանի կառավարության անհապաղ հրաժարականը։ Ռուսաստանի հայ գործարարների միասնական նպատակն է, թե ոչ՝ նոր կուսակցությունը նախատեսում է միավորել ամբողջ հայության ներուժը։

Արտակ Թովմասյան․ «Ստեղծել նոր քաղաքական օրակարգ և այս գաղափարների շուրջ համախմբել միանգամայն նոր մարդկանց, որոնք մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ։ Բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ՝ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալն է։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե, առաջինը՝ ՌԴ հետ»։   

Քաղաքական հայտ ներկայացնող Արտակ Թովմասյանը համոզված է, որ այս պահին ձևավորված է համազգային կոնսենսուս Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ։ Մինչդեռ ներկայացված հայտի հստակ գաղափարին, օրինակ, դեմ են Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները։ Քաղաքական այս թևի անդամները խնդիրների լուծումը կապում են հենց քաղաքական ուղղվածության հետ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի  նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյան․

«Մենք փորձել ենք գործընկերություն անել միայն ու միայն մի աշխարհաքաղաքական ուժի հետ։ Այդ պատճառով էր նաև մեր պարտությունը։ Եթե մենք առաջիկա ժամանակներում չփոխենք ՀՀ արտաքին քաղաքական դիրքավորումը, այսինքն՝ եթե չլինի բազմաբևեռ դիրքավորում, մենք անընդհատ պարտվելու ենք»։

Իշխանափոխության համար պայքարող մյուս ուժերը, որոնք ունեն վերչապետի սեփական թեկնածուներ, դեռ շարունակում են հանդիպումներն ու քննարկումները հնարավոր համագործակցության շուրջ։ «Լուսավոր Հայաստան»–ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ փորձագիտական շրջանակներն իրենց նոր գաղափար են տվել։

«Օրինակ՝ էքսպերտային խմբերի հետ եմ ես հանդիպել, փորձագետների կողմից առաջարկություն կա՝ ոչ ես լինեմ, ոչ նա լինի, ոչ նա լինի։ Առաջարկություն կա ունենալ վարչապետի թեկնածու, որ ընդհանրապես քաղաքական չի, այլ՝ կառավարիչ է։ Սա էլ է առաջարկություն։ Ցանկացած առաջարկություն, ես կարծում եմ, ենթակա է քննարկման։ Ես պատրաստ եմ նման քննարկումների»։

Արդյո՞ք փորձագետների առաջարկը կապ ունի նոր ստեղծվող կուսակցության հետ և արդյո՞ք նոր կուսակցությունը կհասցնի դիրքեր գրավել քաղաքական դաշտում։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները կտրվեն ժամանակի ընթացքում։