Դավաճան ղեկավարը չի կարող պահել Արցախն ու Հայաստանը. Գյումրիում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները ոստիկանների միջամտությամբ բացեցին իրենց կողմից փակած փողոցը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի դավաճան Նիկոլը հեռանա, որովհետեւ կզած ղեկավարը չի կարող բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Նա ամեն օր Փաշինյանին նսեմացնում է հեռուստատեսությամբ, իսկ մեր մոտից ոչ մի արձագանք։ Դավաճան ղեկավարը չի կարող պահել Արցախն ու Հայաստանը։ Ինքը պիտի հեռանա, որպեսզի մի հատ մարդ գա, կարողանա նորմալ բանակցել»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։