Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է ամբողջ հուլիսի ցուցանիշը
Ռուսաստանում յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 193 158-ով: Դա ավելին է, քան ամբողջ հուլիսի ընթացքում գրանցված ցուցանիշը, երբ երկրում հայտնարվել էր 192 132 հիվանդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներին:
Ի տարբերություն նախորդ շաբաթվա աճի՝ ներկայիս ցուցանիշն 0.9 տոկոսով բարձր է:
Յոթ օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը կրկին ռեկորդ է սահմանել. շտաբը հայտնել է 3800 մահվան մասին, մինչդեռ նախորդ շաբաթ այդ թիվը կազմել է 3 614: Նոր վարակի մահացության ցուցանիշն աճել է՝ 1.75-ից հասնելով 1.77 տոկոսի:
Մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 168 497 մարդ: Դա փոքր-ինչ ավելին է, քան նախորդող յոթ օրվա ընթացքում, երբ Ռուսաստանում ապաքինվածների թիվն ավելացել էր 176 281-ով: Դուրս գրված պացիենտների թիվը շարունակում է աճել. անցած կիրակի այն կազմել է 78.8 տոկոս, իսկ այս կիրակի՝ 76.5 տոկոս: