Հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանից մնացել է հեծանիվի ղեկը առանց տիրոջ. Գեղամ Մանուկյան
Մարդիկ ուղղակի վատ են զգում, որ իրենց երկիրը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը. վատ էին զգում այսօր, երբ ԵԱՏՄ երկրների ղեկավարների ներկայությամբ նստած էր կոտրված, փշրված, երկիրը թուրքին տված, թուրքին պատասխանել չկարողացող Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանի հրժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ մարդիկ ուզում եր արժանապատիվ երկիր, արժանապատիվ ղեկավար ունենալ:
Հարցին, թե ընդդիմությունն ունի՞ բավարար հանրային աջակցություն, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը իր պատգամավորներից ում սկսել է կասկածել, կաշառում է գործադիրում տեղ տալով: նա իր շողքից է անգամ վախենում, դրա հմար երկար շարասյուներով է շրջում: Հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանից մնացել է հեծանիվի ղեկը առանց տիրոջ:
Իրենք մի վիրտուալ Հայաստան են ստեղծել, որտեղ նիստ են անում, որոշումներ են կայացնում, գումարներ են փոխանցում, ԱԺ-ն հիմարագույն որոշումներ է կայացնում, բայց իրենք կտրված են իրականությունից: Այլ բան, որ կարող են Փաշինյանին աջակցող փոքր հանրահավաքներ կազմակերպել: Երեկ տեսա ապարանցու, որին ես կպատասխանեմ մի օ: Բենզինի վրա նստած ինչ-որ ենթասպա մուննաթ է գալիս մեր կուսակցությունների վրա, թե՝ գայիք առաջնագիծ: Այստեղ կանգնած տղաների 90 տոկոսը առաջնագծից են եկել: Շատ քիչ մնաց, կպարզվի՝ մարզպետարանից ոնց են գումարներ հատկացնում»:
Առավել՝ այստեղ