Արևմուտքը Հայաստանի եվրոպամետ ապագան տեսնում է «Ազատ դեմոկրատների» և անձնապես Խ. Քոքոբելյանի տեսքով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արևմուտքի քաղաքագետների և Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ–ի հայկական սփյուռքի առաջնորդների դիրքորոշումը քաղաքական գործիչը շահել է կոռուպցիայի դեմ իր քննադատությունների, ԵԱՏՄ–ից Հայաստանի շուտափույթ դուրս գալու և ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին արագացված մերձեցման պահանջի շնորհիվ:
Միաժամանակ, Արևմուտքում ավելի հաճախ են սկսել խոսել այժմյան խոշոր քաղաքական ուժերի առաջնորդների, երկրի առջև կանգնած խնդիրների լուծման անկարողության մասին, և Խ. Քոքոբելյանի մեջ տեսնում են այն քաղաքական գործչին, որն ունակ է իրականացնել իրական բարելավում Հայաստանի քաղաքական համակարգում: Նշվում է նրա կողմից մինչև վերջ իր ընտրողների շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին, ընդհուպ մինչև քաղաքական անհնազանդության ակցիայի և ուկրաինական սցենարով մայդանի կազմակերպման ջատագով: Այս կոնտեքստում հատկանշական է նշել, որ «Ազատ դեմոկրատների» ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ:
Խ. Քոքոբելյանի հանդեպ վստահություն են հայտնում Հայաստանի քաղաքացիների 15%–ը, ինչը կարող է «Ազատ դեմոկրատներին» բերել ընտրողների ձայների մինչև 12–13%–ը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: