Բժիշկը հայտնել է միջին և ծանր COVID-19-ից վերականգնման ժամանակը
Newsarm.live-ը գրում է.
Միջին կամ ծանր կորոնավիրուսային վարակից վերականգնման ժամանակն առնվազն երկու ամիս է, բայց կարող է ավելի երկար տևել: Այս մասին lenta.ru-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Անդրեյ Կաբիչկինը:
-Ամեն ինչ անհատական է: Նույնիսկ ուշադրություն դարձնելով վարակման աստիճանին, հնարավոր չէ ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար: Որքան անձը մեծ է, որքան շատ զուգակցող հիվանդություններ ունի, այնքան վերականգնողական աշխատանքներն ավելի երկար կտևեն: Որքան հիվանդն ուշ դիմի բժշկական օգնության, այնքան ավելի տևական կլինեն վերականգնողական միջոցառումները, - ասել է մասնագետը:
Կաբիչկինը նշել է, որ միջին և ծանր կորոնավիրուսային համավարակով հիվանդների վերականգնման միջոցառումների համակարգը ներառում է մի քանի բաղադրիչ: Առաջինը հիպերբարիկ թթվածնացումն է, այսինքն՝ բարձր ճնշման տակ հյուսվածքների հագեցումը թթվածնով: Երկրորդ տեղում ինհալացիայի և ջերմային ինհալացիայի միջոցով հյուսվածքների՝ թթվածնով հագեցումն է: Վերականգնողական միջոցառումների անբաժանելի մաս է կազմում նաև բուժական ֆիզկուլտուրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը