Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции
uncategorized

Ավետիք Իշխանյան. «Եթե ընդդիմությունն իշխանությունների խաղի կանոններն ընդունի, դա նշանակում է, որ ի սկզբանե պարտված է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության ոլորտի վարչական ռեսուրսն ի շահ ընտրությունների օգտագործելու մասին շատ է խոսվել: Իսկ իշխանությունները նման խոսակցությունների ժամանակ մշտապես հակադարձել են, թե եթե կան փաստեր, ապա կարող են դրանք ներկայացնել: Ընդդիմադիրներին երկար ժամանակ չէր հաջողվում ծանրակշիռ փաստեր ներկայացնել, սակայն այս անգամ, պատկերը փոխվեց: Եվ հիմա արդեն փաստերով բոլորին պարզ դարձավ, որ մայրաքաղաքի և մարզերի տասնյակ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ հաստատել են, որ այս ընթացքում զբաղված են ՀՀԿ–ի համար ցուցակներ կազմելով:

Եվ փաստորեն, թվով 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենի կողմից մանրամասն ներկայացրածը, թե ինչպես են ընտրողներին հավաքագրել ցուցակներ կազմել և դրանք ինչ են արել, ՀՀԿ–ի համար կրկին «փաստեր» չեն համարվում: Նշենք նաև, որ հարցվածներից ընդհամենը 22 տնօրեն է ասել, որ ՀՀԿ–ի համար ցուցակներ կազմելով և մարդկանց հավաքագրելով չեն զբաղվում: Ի դեպ, այս բացահայտմամբ պարզ է դարձել նաև, որ դպրոցների ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը միջինում կազմել է 240, իսկ մանկապարտեզներինը՝ 150 մարդ, որտեղ հիմնականում ընդգրկված են եղել երեխաների ծնողները, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն ընդունել է, որ մարդկանց վախեցնելու միջոցով է պարտադրում անպայման Հանրապետականին ընտրել։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամենակարևորն այն է, որ նախ հարկավոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչ բնույթի պետությունում ենք մենք ապրում:

«Եթե երկիրն իրավական է լինում, ապա այնտեղ գործում են օրենքները, իսկ ոչ իրավական երկրներում թեև լինում են օրենքներ, սակայն, որպես կանոն, դրանց առջև բոլորը չէ, որ հավասար են լինում: Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը Սահմանադրությամբ և օրենքներով սերտաճած է գործադիրի հետ: Այսինքն՝ տվյալ պարագայում մենք կարող ենք ոչ միայն խոսել, թե վարչական ռեսուրսի կիրառման, մարդկանց ցուցակագրելու, տվյալները հավաքագրելու, փոխանցելու, ընտրություններին իրենց թեկնածուի օգտին քվեարկել պարտադրելու դեպքում ինչ օրենքներ են խախտվել, այլ պետք է հասկանալ նաև, որ դա առաջին հերթին քաղաքական կոռուպցիայի արդյունք է»,– ասաց Ա. Իշխանյանը:

Ի դեպ, Քրեական օրենսգրքով նույնպես մարդկանց տվյալների հավաքագրման, վարչական ռեսուրսի օգտագործման և այլ նմանատիպ երևույթների համար պատիժ է նախատեսվում և կազմակերպության նախագահի կարծիքով՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, այլ՝ նրանց հանձնարարողներից կազմված վարչական բուրգի բոլոր անդամները:

«Այս ամեն ինչը պարզ է նույնիսկ միջին մակարդակի իրավաբանի համար և յուրաքանչյուրը կարող են ասել, թե նման դեպքերում որ օրենքների որ հոդվածներով ինչ պատիժ է սահմանված: Սակայն այս ամենը որևէ կապ չունի մեր իրականության հետ, քանի որ այն մարմինները, որոնք պետք է զբաղվեն այս փաստերի մեկնաբանմամբ, նրանք նույնպես զբաղված են այն գործով, ինչով որ մանկապարտեզների տնօրենները: Ըստ օրենքների՝ մարզպետարանների, քաղաքապետարանների կողմից են նրանց նման բան հանձնարարել և նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ ՀՀԿ–ն էլ պետք է դուրս մղվի մրցապայքարից»,– ասաց Ա. Իշխանյանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահը նաև տարակուսանք հայտնեց, թե արդյոք այն նույն կենտրոնը, որը ինչպես մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին, շտաբերի պետերին, քաղաքապետերին և իրավապահ մարմիններին հրահանգել է ընտրողներին ցուցակագրել և վարչական ռեսուրս կիրառել, նույն կատարողներին կպատժի իր հանձնարարականը կատարելու համար: Ուստի այս պարագայում միամտություն կլինի մտածելը, որ եղած օրենքները կարող են գործել: Նա նաև ընդունելի չի համարում քաղաքական հաշվեհարդարը, որի շրջանակներում այսօր արդեն սկսել են կրթության նախարարի հրաժարականը պահանջել:

Ա. Իշխանյանը նշեց նաև, որ բոլոր պետական մարմինները, այդ թվում Դատախազությունը և ԿԸՀ–ն, այս պահին ընդամենը զբաղված են գործն ուսումնասիրելով:

«Եթե ընդդիմությունն ընդունում է իշխանությունների խաղի կանոնները և այս պայմաններում համաձայնում է մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է»,– ասաց Ա. Իշխանյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: